Բաժիններ՝

Մինո Ռայոլա. Բալատելին և Մանչինին սիրում են միմյանց

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի և ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հարաբերությունների մասին։ Նրանց փոխհարաբերությունները համարվում են անգլիական ֆուտբոլի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Նրանք անընդհատ վիճում են և դա վերածվում է մեծ սկանդալների։ Վերջին հանդիպումներից մեկի ժամանակ Մարիոն փոխարինվեց, ինչից դժգոհ ցածր ձայնով ոչ հարգալից արտահայտություն հնչեցրեց իր հայրենակցի հասցեին։

«Բալոտելիի և Մանչինիի հարաբերությունները նման են ամուսնականի։ Նրանք անընդհատ վիճում են, սակայն սիրում և հարգում են միմիանց։ Կարող եմ վստահորեն ասել, որ Մարիոն կմնա «Մանչեսթեր Սիթիում» և չի տեղափոխվի «Միլան»»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս