
Չեմ հասկանում, թե ինչու Տորեսի մոտ ոչինչ չի ստացվում Չելսիում. Գուլիտ

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը կարծիք է հայտնել հարձակվող Ֆերնանդո Տորեսի մասին, ինչպես նաև նշել է, որ թիմի վերակառուցումը կխանգարի «Չելսիին» պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար:
««Չելսին» պատրաստվում էր ևս մեկ հնարավորություն տալ Տորեսին: Օգտվե՞ց նա դրանից: Չեմ կարող ասել: Նա հրաշալի ֆուտբոլ էր ցուցադրում «Ատլետիկոյում» և «Լիվերպուլում»: Այժմ նրա մոտ ոչինչ չի ստացվում: Դա պարզապես հանելուկ է:
Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայում «Չելսիի» հաղթանակը շատերի համար իսկական անակնկալ էր: Այժմ նրանք փորձում են փոխել թիմի խաղաոճը, այն դարձնել ավելի հարձակվողական և գրավիչ: Երբեմն դա ստացվում է: Սակայն ժամանակ է հարկավոր նոր ոճին հարմարվելու համար: Այնպես որ, այս մրցաշրջանում «Չելսին» ինչպես վերելքներ, այնպես էլ անկումներ կունենա», – Գուլիտի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը