Բաժիններ՝

Սնեյդերը չի պատրաստվում տեղափոխվել Անժի. Ֆուտբոլիստի գործակալ

«Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի գործակալ Սորեն Լերբին հերքել է այն տեղեկությունները, թե իր հաճախորդը կարող է հայտնվել «Անժիում»:

«Սնեյդերը չի պատրաստվում տեղափոխվել «Անժի» կամ այլ ռուսական ակումբ: Դա միայն խոսակցություններ են: Չեմ պատկերացնում, թե որտեղից են նրանք վերցվում, հնարավոր է՝ պետք է հարցնել անձամբ Գուս Հիդինկին և «Անժիին»:
Սնեյդերն «Ինտերի» ֆուտբոլիստ է: Նա այստեղ գոհ է ամեն ինչից», – Լերբիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս