Բաժիններ՝

Լավեսին Նապոլիում վիդեոխաղեր է խաղացել մաֆիայի անդամների հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Էզեկիել Լավեսին հայտարարել է, թե ինքը շփումներ է ունեցել մաֆիայի ներկայացուցիչների հետ, երբ հանդես էր գալիս իտալական «Նապոլիի» կազմում:  Արգենտինացին իտալական դատարանում որպես վկա է հանդես եկել հանցավոր խմբավորումների գործով դատավարության ժամանակ:

Լավեսին դատարանում նշել է, թե շփումներ է ունեցել «Կլան Լո Ռոսո» հանցավոր խմբավորման պարագլուխ Սալվատորե Ռոսոյի որդու`  Անտոնիոյի հետ:  Ֆուտբոլիստը շեշտել է, թե շփվել է նրա հետ որպես «Նապոլիի» երկրպագուի:

«Ես նրան որպես «Նապոլիի» երկրպագու էի ճանաչում և անգամ վիդեոխաղեր եմ խաղացել նրա հետ»,-դատարանում հայտարարել է ֆուտբոլիստը:

Լավեցին խոսել է նաև նույն գործով անցնող մեկ այլ մեղադրյալի` Մարկո Իորիոյի մասին: «Երբ ես Նեապոլից դուրս էի գալիս, իմ թանկարժեք իրերը հանձնում էի նրան, որպեսզի դրանք չգողանային»,-նշել է Լավեսին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս