
Մկրտչյանն ու Դանիելյանն Աշխարհի կանանց առաջնության հաջորդ փուլում են

Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան), Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա), Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ), միջազգային վարպետ Նատալյա Խուդգարյանը (Կանադա) շարունակում են պայքարը Ռուսատանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող աշխարհի կանանց առաջնությունում:
Աշխարհի կանանց առաջնությունն անցկացվում է նոկաուտ համակարգով:
Լիլիթ Մկրտչյանը երկու պարտիաների արդյունքով անցել էր հաջորդ փուլ, իսկ Էլինա Դանիելյանը ստիպված է եղել լրացուցիչ պարտիա անցկացնել, որում հայ շախմատիստուհին հաջող է հանդես եկել և նվաճել հաջորդ փուլի իրավունք:
1-ին փուլի լրացուցիչ պարտիաները`
Դանիելյան – Խուխաշվիլի 0-1
Խուխաշվիլի – Դանիելյան 0-1
Խուխաշվիլի – Դանիելյան 0-1
Դանիելյան – Խուխաշվիլի 1-0
Ընդհանուր հաշիվը`
Դանիելյան – Խուխաշվիլի 4:2
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը