
Շախտյորն ամանորյա ֆոտոսեսիա է անցկացրել (լուսանկարներ)

Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստները ֆոտոսեսիա են անցկացրել, որը նվիրված է եղել Ամանորին: Ֆոտոսեսիան անց է կացվել «Կիրշա» մարզաբազայում այսօր` նոյեմբերի 13-ին:
«Հանքափորները» լուսանկարվել են 2013 թվականի բացիկների համար, ինչպես նաև շնորհավորանքներ ուղղել երկրպագուներին: Թիմի ավագ Դարիո Սրնայի գլխավորությամբ ֆոտոսեսիային մասնակցել է 18 ֆուտբոլիստ:
Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հասկանալի պատճառներով (նա հավաքականի կազմում պատրաստվում է Լիտվայի դեմ ընկերական հանդիպմանը-խմբ.) չի մասնակցել ամանորյա տոներին նվիրված ֆոտոսեսիայի այս փուլին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը