Բաժիններ՝

Պատրիկ Վիեյրա. Հույս ունեմ, որ Մանչինին կմնա Մանչեսթեր Սիթիում

«Մանչեսթեր Սիթիի» զարգացման պատասխանատու Պատրիկ Վիեյրան հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեծ ներդրում ունի ակումբի հաջողության գործում։

«Հույս ունեմ, որ Մանչինին կմնա «Սիթիում», քանի որ կայունությունը հաջողություն է բերում։ Լրագրողները միշտ փորձում են այնպիսի բաների մասին գրել, որոնք կգրավեն ընթերցողների ուշադրությունը։

Մենք ընդունում ենք դա, ոչ մի խնդիր չկա։

Մանչինիի օրոք ակումբի հաջողությունները խոսում են իրենց մասին։ Վատ մարզչի դեպքում չի կարելի հաղթել գավաթը և առաջնությունը։

Բոլորը պետք է հասկանան, որ 25 հոգուն կառավարելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Հարկավոր է արժանին մատուցել Ռոբերտոյին ակումբի հաջողությունների և տիտղոսների համար»,- Վիեյրայի խոսքերն է մեջբերում BBC-ին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930