Պոգբան և Վարանը Ֆրանսիայի հավաքականի ապագան են. Դիդյե Դեշամ
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտնել է, թե ինչու թիմ չի հրավիրել «Յուվենտուսի» կիսապաշտպան Փոլ Պոգբային և «Միլանի» պաշտպան Ֆիլիպ Մեքսեսին:
«Պոգբային անհրաժեշտ է խաղային պրակտիկա: Նա դեռ երիտասարդ է, սակայն մեծ ներուժ ունի: Խոսել եմ նրա հետ և ասել, որ նա պետք է ավելի շատ խաղա: «Յուվենտուսի» կենտրոնում մեծ մրցակցություն կա, որը կարող է օգտակար լինել Պոգբայի համար: Պոգբան և Ռաֆայել Վարանը Ֆրանսիայի հավաքականի ապագան են:
Ինչ վերաբերում է Մեքսեսին, ապա նա «Միլանի» հիմանական կազմի խաղացող չէ՝ չնայած իր տարիքին և փորձին: Ամեն դեպքում, ես գիտեմ նրա հնարավորությունները, ուստի Մեքսեսը հավաքական վերադառնալու հնարավորություն ունի», – Դեշամի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը