Բաժիններ՝

Շախտյորի և Մխիթարյանի ռեկորդները

Դոնեցկի «Շախտյորը» դարձել է առաջին ակումբը, որն առաջին շրջանում չի կորցրել ոչ մի միավոր։ Այդպիսի ռեկորդ կարելի է միայն կրկնել։ «Մետալուրգի» դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ` «հանքափորները» կրկնել են սեփական ռեկորդն՝ առաջին շրջանում հակառակորդի դարպասն ուղարկելով 45 գոլից ավելին (+39)։

Վերջին հաղթանակը «հանքափորների» համար դարձել է 24-րդն անընդմեջ (70-11 գդնակ), ինչպես նաև 17-ը հյուրընկալվելիս (52-9)։ Ընդհանուր առմամբ «Շախտյորը» վերջին անգամ պարտվել է 31 տուր առաջ (30 հաղթանակ և մեկ ոչ-ոքի, 92-14 գնդակ)։

«Շախտյորի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության մի տուրում խփած գնդակների թվով նոր ռեկորդ է սահմանել (16)։

 

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս