Բաժիններ՝

Վարդան Մինասյանի գլխավորած Փյունիկը հաղթում է Ուլիսին

Հայաստանի առաջնության 29-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» 3:1 հաշվով պարտության մատնեց գործող չեմպիոն «Ուլիսին» և վաստակած 42 միավորով ընդհուպ մոտեցավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում ընթացող «Գանձասարին»:

«Փյունիկի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Գագիկ Պողոսյանը (27′), Տարոն Ոսկանյանն (31′) ու Գոռ Մալաքյանը (90′): «Ուլիսի» միակ գոլը խփեց Արսեն Բալաբեկյանը (42′):

Հիշեցնենք, որ նախորդ տուրի «Գանձասար» – «Փյունիկ» հանդիպումից հետո պաշտոնանկ էր արվել երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը և գլխավոր մարզչի պաշտոնակատար էր նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և հենց նա այս խաղում «Փյունիկին» ուղեկցեց խաղադաշտ:

Լուսանկարը` «Փյունիկի» պաշտոնական կայքի

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս