Բաժիններ՝

Շախտյորը 4:0 հաշվով հաղթեց Մետալուրգին. Մխիթարյանը խփեց իր 15-րդ գնդակը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշպտան Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորն» արտագնա խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց նրա նախկին թիմին` Դոնեցկի «Մետալուրգին», իսկ վերջինս իր 15-րդ գոլը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում:

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Էդուարդոն, իսկ 26-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո մրցակցի պաշտպանը գնդակն մտցրեց սեփական դարպասը, և խաղի հաշիվը դարձավ 2:0: Իսկ ահա 37-րդ րոպեին Մխիթարյանն արդեն ինքը գոլի հեղինակ դարձավ: Հանդիպման վերջնակետն ավելացրած ժամանակում դրեց Տեյշեյրան` «Մետալուրգ»-«Շախտյոր» 0:4:

Նշենք, որ «Մետալուրգի» կազմում հանդիպման մեկնարկից խաղադաշտում էին Հայաստանի ընտրանու ևս երկու ֆուտբոլիստ` Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը: 55-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ մեր ընտրանու ևս մեկ ֆուտբոլիստ` Արտակ Եդիգարյանը, ով փոխարինեց Ղազարյանին:

Այսպիսով, Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրում «Շախտյորը» տոնում է իր 15-րդ հաղթանակը և 45 միավորով վստահորեն գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս