Բաժիններ՝

Մխիթարյանը խփում է իր 15-րդ գոլն Ուկրաինայի առաջնությունում (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշպտան Հենրիխ Մխիթարյանն իր 15-րդ գոլը խփեց Ուկրաինայի առաջնությունում:

Մխիթարյանն աչքի է ընկել իր նախկին թիմի` Դոնեցկի «Մետալուրգի» դեմ խաղում:

«Մետալուրգի» դաշտում ընթացող խաղում հաշիվը 10-րդ րոպեին բացել է Էդուարդոն: Հանդիպման 26-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո մրցակցի պաշտպանը գնդակն մտցրել է  սեփական դարպասը, և խաղի հաշիվը դարձրել է 2:0: Իսկ ահա 37-րդ րոպեին Մխիթարյանն արդեն ինքն է գոլի հեղինակ դարձել` 3:0:

Խաղը դեռ շարունակվում է (տվյալները` ըստ հանդիպման 40-րդ րոպեի):

Նշենք, որ «Մետալուրգի» կազմում հանդիպման մեկնարկից խաղադաշտում են Հայաստանի ընտրանու ևս երկու ֆուտբոլիստ` Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը:

Տեսանյութում «Շախտյորի» երկրորդ գոլն է:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս