Բաժիններ՝

Արսենալը Կավանիիի համար պատրաստ է 30 մլն ֆունտ վճարել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր թիմի կազմում ցանկանում է տեսնել «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին: Ինչպես հաղորդում է Emirates 247-ը, լոնդոնյան ակումբը ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց պատրաստ է 30 մլն ֆունտ ստերլինգ վճարել «Նապոլիին»:

Վենգերը լրջորեն մտադիր է ուժեղացնել հարձակման գիծն արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նշենք, որ Կավանին իր թիմի հետ մինչև 2017 թվականի հունիսը գործող պայմանագիր ունի: Transfermarkt պորտալը նրա տրանսֆերը գնահատում է 31 մլն ֆունտ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս