Բաժիններ՝

Մեզ համար հեղինակություններ չկան. Օզբիլիս

«Կուբանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով դարձել էր Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի ԲԿՄԱ հետ կայացած հանդիպման (1:3) իր թիմի միակ գոլի հեղինակը, հարցազրույց է տվել կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքին:

«Այսօր մենք այն «Կուբանը» չէինք, որին բոլորը սովոր են տեսնել: Մենք չկատարեցինք մարզչական շտաբի հանձնարարությունները, այդ իսկ պատճառով էլ պարտվեցինք: Ավելի ցավալի էր, որ մենք գիտեինք տնային հանդիպումներում անպարտելիության շարքի մասին, որը շուրջ մեկ տարի ընթացավ: Ափսոս, որ տխրեցրինք մեր երկրպագուներին, ովքեր չնայած անձրևային եղանակին` լցրել էին գրեթե ողջ մարզադաշտը:

Այս խաղում որոշիչ դարձավ ոչ թե մրցակցի ուժը, այլ այն, որ մենք ինքներս չցւոցադրեցինք մեր խաղը: Մենք արդեն բազմիցս ապացուցել ենք, որ հեղինակությունների չենք ճանաչում, յուրաքանչյուր խաղում պայքարում ենք հաղթանակի համար: Հուսահատվելու ժամանակ չկա, մենք հետևություններ կանենք այս պարտությունից և կուղղենք մեր սխալները:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս