Բաժիններ՝

Ընթացիկ մրցաշրջանում Չելսին բարձր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում. Մատա

«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմը ցուցադրում է ավելի բարձր մակարդակի խաղ, քան անցած մրցաշրջանում:

«Ես կարծում եմ, որ մեր ցուցադրած ֆուտբոլը թիմին բարձրացրել է նոր մակարդակի: Մենք խաղում ենք այն ֆուտբոլը, որը միշտ նախընտրել եմ՝ հարձակման գծում ազատ գործողություններով և արագ փոխանցումներով», – Մատայի խոսքերը մեջբերում է The Daily Mirror-ը:

Նշենք, որ անցած մրցաշրջանում ֆուտբոլային մասնագետների մեծ մասը քննադատում էր «Չելսիին» չափից դուրս զգուշավոր ֆուտբոլ ցուցադրելու համար:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս