Բաժիններ՝

Կուբան – ԲԿՄԱ. Օզբիլիսը մեկնարկային կազմում է, Մարկոսը՝ պահեստայինների նստարանին

Քիչ անց Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում Կրասնոդարի «Կուբանը» կհյուրընկալի Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Հանդիպումը շատ կարևոր է կողմերի համար, քանի որ հաղթանակի դեպքում «Կուբանը» կկարողանա մոտենալ առաջատարներին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ինչպես և սպասվում էր, «Կուբանի» մեկնարկայից կազմում է: Արազը ռուսական ակումբ տեղափոխվելուց հետո ամրապնդվել է թիմի մեկնարկային կազմում և աստիճանաբար դառնում է «Կուբանի» առաջատարներից մեկը, իսկ ահա մեր ընտրանու մեկ այլ կիսապաշտպան Մարկոս Պիզելին հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին:

Նշեն, որ «Կուբանն» այժմ 25 միավորով զբաղեցնում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս