
Դինամոն հաղթեց, իսկ Բերեզովսկին խաղադաշտ դուրս չեկավ (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց «Ալանիայի» նկատմամբ: Խաղն ավարտվեց 2:0 հաշվով, իսկ տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կևին Կուրանյին:
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պահեստայինների նստարանին էր և չմասնակցեց հանդիպմանը:
Այս հաղթանակից հետո «Դինամոն» 18 միավորով 10-րդ հորիզոնականում է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը