
Տաջիկստանում ֆուտբոլիստները ծեծել են գլխավոր մրցավարին (տեսանյութ)

Դուշանբեի «Էներգետիկ» ֆուտբոլային ակումբի խաղացողները ծեծի են ենթարկել «Իստարավշան» թիմի հետ հանդիպումը սպասարկող գլխավոր մրցավարին:
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիպումը կիսատ է մնացել, երբ հաշիվը 1:1 էր: «Էներգետիկի» ֆուտբոլիստները, դժգոհ լինելով, որ մրցավարն իրենց դարպասին սխալ գոլ է հաշվել, սկսել են վիճաբանել նրա հետ, ապա դիմել ֆիզիկական ուժի:
Մրցավար Բահրոմ Սադուլոևան նախ հեռացրել է «Էներգետիկի» դարպասապահին, ով դժգոհություն է հայտնել և հրել նրան: Այս քայլից հետո տանտերերի ֆուտբոլիստները սկսել են բռունցքներով իրենց դժգոհությունը հայտնել մրցավարին: Վերջինը ստիպված դադարեցրել է հանդիպումը: Խաղադաշտում, բացի ֆուտբոլիստներից, եղել են նաև կողմնակի անձինք:
Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն դեռ որոշում չի կայացրել այս միջադեպի վերաբերյալ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը