Ավարտվել են երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերը
Ավարտվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը, որոնք կայացել են Հայաստանի 38 տարածաշրջաններում և Երևանի 12 վարչական շրջաններում:
Մրցումների եզրափակիչ փուլին, որն անցկացվել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ոազմական ինստիտուտում 2012թ. նոյեմբերի 4-ից 7-ը, մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հաղթող թիմերը ներկայացնող 110 դպրոցականներ։
1-ին տեղը գրավել է Վայոց Ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 2-րդը՝ Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցը, 3-րդը՝ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց, 4-րդը՝ Սյունիքի մարզի Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և 5-րդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի թիվ 3միջնակարգ դպրոցը։
Առանձին մարզաձևերում հաղթող են ճանաչվել Նռնակի նետում (F-1 ուսումնական) – Հայկ Բաղոյան 60.40 մ. Գեղարքունիք
Ձգումներ պտտաձողից – Նորայր Աբրահամյան 26 անգամ Կոտայք
Կրոսավազք (1000 մ) – Նիկիտա Ծատուրյան 2.55 վրկ. Վայոց Ձոր
Հրաձգություն (օդամղիչ հրացանով) – Սուրեն Այվազյան 26 միավոր Արարատ
Ինքնաձիգի քանդում-հավաքամ – Գարուշ Գրիգորյան 30.0 վրկ. Վայոց Ձոր
Փոխանցումավազք Տավուշի թիմը 30.02 վրկ։
Հաղթող թիմերը և առանձին մարզաձևերում հաղթողները պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և մրցանակներով, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՀՀ զինվորական կոմիսարիատի հավաստագրերով: Նշենք, որ 2012թ. նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերին մասնակցել են ավելի քան 32 հազար դպրոցականներ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը