
Աշխարհի 2012-ի իմ հավաքականում կլինեին Մեսսին, Ռոնալդուն, Չեխը և ես. Հալկ

«Զենիթի» բրազիլիացի հարձակվող Հալկը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել, որում ներկայացրել է 2012 թվականի աշխարհի իր հավաքականը։
«Նույնիսկ չգիտեմ։ Աշխարհում շատ են լավ խաղացողները։ Կարող եմ ասել, որ այնտեղ կլինեին Մեսսին և Ռոնալդուն։ Դարպասապահ կլիներ Պետր Չեխը։ Ես նույնպես խաղայի այդ հավաքականում։ Հարձակումը կլիներ այսպիսին` Մեսսի, Ռոնալդու և ես։ Առհասարակ տարբերակները շատ են, քանի որ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ շատ կան»,- ժշտալով ասել է բրազիլացին։
Հիշեցնենք, որ 2010/11 մրցաշրջանի աշխարհի հավաքականի կազմը եղել է հետևյալը. Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Վիդիչ, Դանի Ալվես, Ինյեստա, Չավի, Խաբի Ալոնսո, Ռոնալդու, Ռունի և Մեսսի։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը