
Ջոկովիչը դուրս եկավ Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ATP-ի Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խմբային փուլի 3-րդ շրջանում նա առավելության հասավ չեխ թենիսիստ Թոմաշ Բերդիխի նկատմամբ 6։2, 7։6 (8։6)։ Նշենք, որ թայ- բրեքում չեխը առջևում էր նախ 5։1, իսկ հետո 6։3 հաշվով։
Նովակը 30 միավոր վաստակեց, 23 սխալ կատարեց։ Հակառակորդի ցուցանիշները՝ 18 և 25 համապատասխանաբար։ Նշենք, որ Ջոկովիչի առաջին մատուցման արդյունավետությունը 83 տոկոս է կազմել։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը