
Մեսսիի և Վիլյայի վե՞ճը. Մադրիդյան թերթերը չափազանցնում են. Դանի Ալվես

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարծիք է հայտնել թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Դավիդ Վիլյայի միջև գոյություն ունեցող տարաձայնության մասին:
«Գլազգոյի մարզադաշտում շատ աղմկոտ էր, երբեմն ստիպված էինք լինում բղավել, որպեսզի թիմակիցդ լսեր քեզ: Մադրիդյան թերթերը չափազանցնում են, քանի որ դա վաճառվում է: Ավելի վաղ խոսում էին Կրիշտիանոյի պահվածքի մասին, քանի որ շուտով «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությունն է: Ռոնալդուն Մեսսիից տարբերվում է ոչ թե իր պահվածքով, այլ նրանով, որ չի կարողանում Լեոյի պես ֆուտբոլ խաղալ», – Դանի Ալվեսի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը