
Հենրիխ Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայի Top-20 ֆուտբոլիստների թվում

Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր տուրից հետո ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում գնահատվում է ֆուտբոլիստների գործողությունները, ընդ որում՝ առանձին հաշվարկվում են երկրպագուների և մասնագետների գնահատականները, ըստ որոնց էլ կազմվում է Չեմպիոնների լիգային մասնակցող ֆուտբոլիստների վարկանիշը:
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 4 տուրերի արդյունքում տեղ է զբաղեցնում վարկանիշային աղյուսակի 19-րդ հորիզոնականում: Ըստ մասնագետների՝ Մխիթարյանի միջին գնահատականը 7.1 է, իսկ ահա ըստ երկրպագուների՝ 7.4:
Նշենք, որ Մխիթարյանի միջին գնահատականը մինչև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Չելսիի» հետ խաղը շատ ավելի բարձր էր: «Չելսիի» հետ խաղի համար Հենրիխը մասնագետներից ստացել է 6,5 գնահատական:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը