
Կլաուդիո Մարկիզիո. Ինտերի հետ խաղում կրած պարտությունն ազդակ հանդիսացավ թիմային խաղում փոփոխություններ կատարելու համար

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ինտերի» դեմ խաղում կրած պարտության մեջ նաև դրական կողմեր է տեսնում։
««Ինտերի» հետ խաղում կրած պարտությունն ազդակ հանդիսացավ թիմային խաղում որոշակի փոփոխություններ կատարելու համար։ «Նորշելանդի» հետ խաղում դուք բոլորդ տեսաք նախորդ մրցաշրջանի ֆուտբոլը ցուցադրող «Յուվենտուսին»։ Այժմ հարկավոր է հաղթել «Պեսկարային», որպեսզի ապացուցենք, որ գտնվում ենք լավ մարզավիճակում։ Պարտությունը նոր ահազանգ կլինի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը