
Մուամբան Տոտենհեմի երկրպագուներին շնորհակալական խոսք ասելիս չի կարողացել թաքցնել արցունքները (լուսանկար)

«Բոլթոնի» նախկին ֆուտբոլիստ, անգլիացի 24-ամյա կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան, ով ավարտել է ֆուտբոլային կարիերան առողջական խնդիրների պատճառով, երեկ այցելել է «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտ, որտեղ մարտին կայացած «Տոտենհեմ» – «Բոլտոն» խաղում սրտի կաթված էր ստացել։ Հաղորդում է Daily Mail-ը։
Մուամբան եղել է Եվրոպա լիգայի խմբային փուլի «Տոտենհեմ» – «Մարիբոր» հանդիպման (3։1) հյուրը։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Տոտենհեմի» երկրպագուներին, բոլոր այն մարդկանց, ովքեր աղոթում էին ինձ համար։ Դուք պարզապես ֆանտաստիկ էիք, ես ձեզ երբեք չեմ մոռանա», – արցունքներն աչքերին հայտարարել է Մուամբան։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը