
Կուենտրաուն ընդհանուր խումբ է վերադարձել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն ապաքինվել է վնասվածքից և միացել է մարզվողների ընդհանուր խմբին։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը կհայտավորվի Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Լևանտեի» հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Կոենտրաուն վնասվածք էր ստացել հոկտեմբերի 12-ին Ռուսաստան- Պորտուգալիա հանդիպման ժամանակ։ Խաղացողն արդեն 19-րդ րոպեին փոխարինվել էր:
Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է ընդամենը 1 հանդիպման։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը