Բաժիններ՝

Ջերարդն իր 100-րդ հանդիպումը կանցկացնի հավաքականի կազմում

Անգլիայի հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդի համար նոյեմբերի 14-ին Ստոկհոլմում կայանալիք Շվեդիայի ընտրանու հետ հանդիպումը կլինի հոբելյանական. Ջերարդի համար այն կլինի 100-րդը հավաքականի կազմում։

32-ամյա կիսապաշտպանը հավաքականի պատմության մեջ կլինի 6-րդը, ում հաջողվել է այդ սահմանագիծն անցնել։ Մինչ Ջերարդը նման արդյունք են ցույց տվել Պիտեր Շիլթոնը (125 հ.), Դևիդ Բեքհեմը (115 հ.), Բոբի Մուրան (108 հ.), Բոբի Չարլթոնը (106 հ.) և Բիլի Ռայթը (105 հ.)։

Հետաքրքիր է, որ «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլը նույնպես 99 հանդիպում է անցկացրել, սակայն առաջիկա խաղերի համար չի հրավիրվել հավաքական։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս