Վարդան Մինասյանը ժամանակավորապես կկատարի Փյունիկի գլխավոր մարզչի պարտականությունները
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ «Փյունիկ» թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հենց Վարդան Մինասյանն էլ կնախապատրաստի թիմին նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստանի առաջնության «Փյունիկ» – «Ուլիս» հանդիպմանը:
Նշենք, որ ավելի վաղ աշխատանքից ազատվել էր թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը: Վերջինս հեռացվել է կարգապահական նորմերը խախտելու համար:
Աղբյուրը` fcpyunik.am
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը