
Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ կսահմանի

«Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջիկա հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր 100-րդ հանդիպումը կանցկացնի այդ մրցաշարում։ Այսպիսով, Մոուրինյոն կդառնա ամենաերիտասարդ մարզիչն, ով նման ցուցանիշ է գրանցել։
Նշենք, որ 49-ամյա պորտուգալացին առաջ անցավ իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիից, ով 100-րդ հանդիպման ցուցանիշին հասավ 51 տարեկան հասակում։
Ընդհանուր առմամբ, միայն 4 մարզիչ են նման ցուցանիշ գրանցել. Կարլո Անչելոտին, Արսեն Վենգերը, Օտմար Հիթցֆելդը և Ալեքս Ֆերգյուսոնը։
Հիշենցնենք, որ պորտուգալացու համար տոնական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը