Բաժիններ՝

Լուչեսկու. Եթե Չելսիում ասում են, որ արժանի հաղթանակ են տարել, ապա դա իրենց գործն է

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Լոնդոնի «Չելսիի» հետ հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, խոսել է իր թիմի պարտության պատճառների մասին։ Հիշեցնենք, որ «կապույտները» սեփական հարկի տակ դժվարին պայքարում կարողացել էին առավելության հասնել «հանքափորների» նկատմամբ (3։2)։

«Եթե «Չելսին» ցանկանում է ասել, որ իրենք արժանի էին հաղթանակի, ապա դա իրենց գործն է։ Սակայն մենք կարծում ենք, որ ավելի լավ էինք խաղում։

Բացի այդ, տեղի են ունեցել մրցավարական մի շարք սխալներ։ Ես վստահ եմ ֆուտբոլիստներիս վրա, ովքեր այսօր շատ լավ հանդես եկան։ Ցավոք սրտի, դա չի կարելի ասել մեր դարպասապահի մասին, ով մի շարք կոպիտ սխալներ գործեց»,- Լուչեսկուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս