
Լիվերպուլը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Eyefootball.com կայքը:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը փայլուն խաղ է ցուցադրում և արդեն գրավել է եվրոպական մի շարք ակումբների ուշադրությունը: 23-ամյա ֆուտբոլիստը 18 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ, և «Լիվերպուլի» սկաուտները խորհուրդ են տվել թիմի ղեկավարությանը գնել ֆուտբոլիստին: Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Անգլիայում աշխատանքային վիզա ստանալու հարցում, քանի որ արդեն 34 խաղ է անցկացրել իր հավաքականի կազմում:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Բավարիան» և «Յուվենտուսը»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը