Մանչեսթեր Սիթին հունվարին կփորձի ձեռք բերել Դե Ռոսիին
Ինչպես տեղեկացնում է բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ակումբի մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի հետ քննարկել է «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսիին ձեռք բերելու հավանականությունը։
Հիշեցնենք, որ ամառային տրասֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբը հասցրել է իտալացի ֆուտբոլիստին գնելու փորձ կատարել, սակայն ինքը Դե Ռոսին նախընտրել է մնալ «Ռոմայում»։
Այժմ, երբ «Ռոման» գլխավորել է Զդենեկ Զեմանը, Դե Ռոսին ոչ միշտ է հայտնվում թիմի մեկնարկային կազմում։ Ենթադրվում է, որ իրերի նման դասավորությունը կնպաստի, որ իտալացի ֆուտբոլիստը թիմը փոխելու տարբերակներ փնտրի։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը