
Վրաստանի ֆուտբոլի հավաքականում սկանդալ է հասունացել

Վրաստանի ֆուտբոլի ազագային հավաքականում սկանդալ է հասունացել, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Թեմուրի Կեցբայան Եգիպտոսի հետ հանդիպմանը մասնակցելու համար չի հրավիրել առաջատար ֆուտբոլիստներից մի քանիսին: Այս մասին հաղորդում է Взгляд-ը:
Հավաքական չեն հրավիրվել Ջաբա Կանկավան, Զուրաբ Խիվանիշվիլին և Թորնիկե Օքրիաշվիլին: Նրանք հայտարարել են, որ չգիտեն` ինչու հրավեր չեն ստացել:
«Թող Կեցբայան ասի, թե ինչու չի հրավիրել, ես պատճառները չգիտեմ»,- Ջաբա Կանկավայի խոսքերն է մեջբերում «Լելո» մարզական պարբերականը:
Սա առաջին դեպքը չէ, որ վրացի ֆուտբոլիստները չեն հասկանում իրենց մարզչի որոշումը: Ավելի վաղ Կեցբայայի հետ նույն խնդիրներն ունեցել են նաև Դավիդ Սիրիաձեն, Գոգիտա Գոգուան և Դավիդ Մուջիրին, ովքեր նույնպես ժամանակին հրապարակավ արտահայտել են իրենց բողոքը:
Կեցբայան այս կապակցությամբ դեռ մեկնաբանություններ չի տվել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը