Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ցավալի անկում է ապրել. մեր ընտրանին 82-րդն է
Քիչ առաջ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին ցավալի անկում է ապրել. այժմ մեր հավաքականը վաստակած 444 միավորով գտնվում է 82-րդ հորիզոնականում՝ նախկին 64-ի փոխարեն։
Ստորև ձեզ ենք ներկայացնում ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը՝
| 1.Իսպանիա | 1564 |
| 2.Գերմանիա | 1421 |
| 3.Արգենտինա | 1349 |
| 4.Պորտուգալիա | 1178 |
| 5.Իտալիա | 1169 |
| 6.Անգլիա | 1167 |
| 7.Հոլանդիա | 1128 |
| 8.Կոլումբիա | 110 |
| 9.Ռուսաստան | 1084 |
| 10.Խորվաթիա | 1078 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

