Բաժիններ՝

Իբրահիմովիչը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է. Անչելոտի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ տարած հաղթանակը (4։0) և գովեստի խոսքեր ասել թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հասցեին, ով այդ խաղում դարձել է բոլոր գոլային փոխանցումների հեղինակը։

«2-րդ խաղակեսում ավելի շատ ազատ տարածություն ստացանք։ Իբրահիմովիչն ինչպես միշտ թիմային խաղ ցուցադրեց։ Դա հենց այն է, ինչը նրան հիանալի ֆուտբոլիստ է դարձնում։ Նա ֆանտաստիկ է։

ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումն անց է կացնելու Կիևում։ Մեզ համար դժվար կլինի հաղթել «Դինամոյին», սակայն մտադիր ենք փլեյ-օֆֆ դուրս գալու խնդիրը հենց այդ խաղում լուծել», – իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս