Բաժիններ՝

Շալկեն ցանկանում է Բարսելոնայից գնել Աֆելայի տրանսֆերային իրավունքները

Գերմանական «Շալկե 04-ի» ղեկավարությունը քննարկում է 26-ամյա կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայի տրանսֆերային իրավունքները գնելու տարբերակը։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը ներկայում վարձավճարով հանդես է գալիս գերմանական ակումբում։ Վարձավճարի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով, սակայն ֆուտբոլիստի հաջող խաղը (Աֆելայը մասնակցել է 12 խաղի՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ) ստիպել է Գելզենկիրխենի ակումբի ղեկավարությանը մտածել նրա ամբողջական տանսֆերի ձեռքբերման մասին։

Ինչպես հաղորդում է sport1.de-ն, տեղափոխության գինը կարող է կազմել մոտ 10 մլն եվրո։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս