Բաժիններ՝

Թիմը պատրաստ չէ հաղթել Չեմպիոնների լիգան. Ռոբերտո Մանչինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծիք է հայտնել իր թիմի՝ Չեմպիոնների լիգայում ունեցած հավակնությունների մասին։ Հիշեցնենք, որ խմբային մրցաշարի առաջին երեք տուրերից հետո Մանչինիի թիմը զբաղեցնում է վերջին տեղը՝ վաստակելով 1 միավոր։

«Ամեն հանդիպման ժամանակ անհրաժեշտ է գործել ամբողջ ուժով։ Խմբում ունենք դեռ երեք խաղ։ Այժմ մենք պետք է կենտրոնանք «Այաքսի» հետ խաղի վրա, իսկ հետո կտեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Սակայն պետք է անկեղծ լինեմ։ Մենք լավ թիմ ունենք, մյուսներից ո՛չ լավն ենք, ո՛չ էլ վատը։ Սակայն մենք պատրաստ չենք հաղթել Չեմպիոնների լիգան», – ասել է Մանչինին։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս