
Յուրա Մովսիսյանը շարք կվերադառնա 10 օրից

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կրնկի վնասվածք է ստացել և շարք կվերադառնա 10 օրից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը, ով խփած 9 գոլով Դանիլո Նեկոյի ու Ալեքսանդր Կերժակովի հետ գլխավորում է Ռուսաստանի առաջնության ռմբարկուների աղյուսակը, բաց է թողել «Կրասնոդարի» վերջին երկու հանդիպումները՝ «Կուբանի» (0:1) և «Դինամոյի» (2:0) հետ:
«Մովսիսյանը դեռևս վնասվածք ունի, նրան կրունկն է անհանգստացնում: Կարծում եմ՝ 10 օրից Յուրան կսկսի մարզվել: Շատ մեծ հույս ունենք, որ նա հնարավորինս արագ կապաքինվի»,- Սլավոլյուբ Մուսլինի խոսքերն է մեջբերում R-Sport-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը