Բաժիններ՝

Երեկ ընդհանտվեց Մեսսիի, Ռոնալդուի և Ֆալկաոյի համատեղ գոլային սերիան

Երեկ Իսպանիայի առաջնությունում ավարտվեց հետաքրքիր սերիաներից մեկը։ Այդ առաջնության լավագույն երեք հարձակվողներից (Լիոնել Մեսսի, Կրիշտիանո Ռոնալդու, Ռադամել Ֆալկաո) և ոչ մեկը չկարողացավ դառնալ գոլի հեղինակ, ինչը տեղի չէր ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում։

Անցած 12 ամսվա ընթացքում Իսպանիայի առաջնության յուրաքանչյուր տուրում նրանցից առնվազն մեկը դարձել էր գոլի հեղինակ։ Վերջին անգամ, երբ եռյակից ոչ ոք չէր դարձել գոլի հեղինակ, 2011-ի հոկտեմբերի 26-ի Իսպանիայի առաջնության հերթական տուրում էր։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Նրանց համատեղ գոլառատ սերիան կազմել է Իսպանիայի առաջնության 38 տուր։

Հիշեցնենք, որ երեկ Մեսսիի և ռոնալդուի թիմերը հաղթել են, իսկ Ֆալկաոյի թիմը պարտություն է կրել։

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս