Բաժիններ՝

Նեյմարով հետաքրքվեց նաև Մանչեսթեր Սիթին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ առայժմ չի կարող քննարկել մամուլում տեղ գտած լուրերը, համաձայն որոնց «Սանթոսի» հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել անգլիական այդ ակումբ։

«Մամուլում կարդացել եմ, որ «Բարսելոնան» գնում է Նեյմարին, սակայն չգիտեմ, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը։ Երբ Բեգիրիսթայնն (նորանշանակ մարզական տնօրենը – խմբ․) անցնի աշխատանքի մեր ակումբում, կքննարկենք ապագան։ Սա կարևոր հարց է մեզ համար։

Հիմա Նեյմարը «Սանթոսի» ֆուտբոլիստ է, չգիտեմ, թե ինչ կարող է լինել ապագայում։ Սակայն շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք աշխատելու նման մարզական տնօրենի հետ, ով ծանոթ է խնդրին», – ասել է Մանչինին։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս