Բաժիններ՝

Ժոզե Մոուրինյո. 100 հաղթանակ Ռեալո՞ւմ, Դուք երևի սխալվել եք

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի հավատացել, որ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Սարագոսայի» հետ խաղում տարած հաղթանակը 100-րդն էր իր համար «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Չեմ կարողանում հավատալ, որ արդեն 100 հաղթանակ եմ տարել «Ռեալի» հետ: Դուք երևի ինչ-որ բան սխալ եք հաշվել, կամ պարզապես կատակում եք: Վստահ չեմ, բայց պետք է 50-ի մոտ ինչ-որ թիվ լինի:

Հանդիպման ժամանակ եղան պահեր, երբ ես ծափահարում էի «Սարագոսային»: Մենք այնքան էլ հավաք չէինք գործում, որքան կցանկանայի: Պաշտպանությունում այո, բայց ոչ հարձակման գծում: Պաշտպանությունում քիչ խնդիրներ ունեցանք»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս