Մեսսին կրում է որդու անունով խաղակոշիկներ (լուսանկար)
Երեկ Իսպանիայի առաջնության «Սելտայի» հետ խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դուրս էր եկել հատուկ խաղակոշիկներով։ Երկու օր առաջ ծնվել է նրա առաջնեկը՝ Տիագո Մեսսին։ Այդ կապակցությամբ նա խաղակոշիկների վրա գրել էր որդու անունը։
Հիշեցնենք նաև, որ 3։1 հաշվով ավարտված խաղում Մեսսին գոլի հեղինակ չի դարձել։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը