Բաժիններ՝

Շրջանավարտները շատ ավելին են, քան պահանջարկը կա

Հայաստանի բուհերի ամենամեծ խնդիրն այսօր որակյալ մասնագետների պատրաստումն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը. «Որակի մասին պետք է գնահատական տա սպառողը: Մենք չէ, որ պետք է գնահատական տանք: Եթե նրանք իրենց տեղը գտնում են շուկայում, աշխատանք են գտնում, ուրեմն որակյալ մասնագետներ են»:

Ըստ բանախոսի՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ այսօր բուհ ավարտում են ավելի շատ մասնագետներ, քան անհրաժեշտ է Հայաստանին: «Մենք շատ ավելին ենք թողարկում, քան դրա պահանջարկը կա: Դա լավ կյանքից չի, այսպես ասեմ: Այսօրվա պետական բուհերը, այսպես ասեմ, ապրում են ուսանողների հաշվին, քանի որ ֆինանսավորումը շատ քիչ է պետության կողմից, ապա  վճարովի ուսուցումը մեզ հնարավորություն է տալիս անել այն, ինչը մենք չենք կարող անել պետական ֆինանսավորմամբ: Դրա համար էլ շրջանավարտները շատ ավելին են, քան պահանջարկը կա»:

Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանի խոսքով՝ այժմ համալսարանը բանակցություններ է վարում եվրոպական, ամերիկյան և ռուսական համալսարանների հետ, որպեսզի իրենց շրջանավարտները կարողանան ուսումը շարունակել արտասահմանում: Նրա հաղորդմամբ՝ ինչ-որ քայլեր են արվում նաև գործատուների հետ պայմանագրեր կնքելու ուղղությամբ, որպեսզի բուհի շրջանավարտը «փողոցում» չմնա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս