Բաժիններ՝

Լուիշ Ֆիգու. Հույս ունեմ, որ Ռեալը կրկին չեմպիոն կհռչակվի

«Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն հույս ունի, որ «Արքայական» ակումբը կկարողանա պայքարել Իսպանիայում լավագույնը հռչակվելու համար։

«Չեմ կարող գուշակել ապագան, սակայն ուղղակի հավատում եմ, որ «Ռեալը» այս տարի նույնպես կհաղթի։ Նրանք միշտ պայքարում են մինչև վերջ։ «Բարսան» միավորների լավ պաշար ունի, սակայն մրցաշարն ավարտվում է միայն մայիսին։

Համեմատել Մեսսին Ռոնալդուի հետ Ոսկե գնդակի հավակնորդների տեսանկյունից անարդար է, քանի որ նրանցից մեկն ամեն դեպքում պետք է պարտվի։

Եթե ես ապագա թիմ ընտրելու հնարավորություն ունենայի, կվերցնեի և արգենտինացուն և պորտուգալացուն»,-  Ֆիգուի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս