Բաժիններ՝

Ավելի լավ կլինի Ֆերգյուսոնը զբաղվի իր թիմով. Ռոբերտո դի Մատեո

Երեկ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել էր, որ ինքը չի հավատում, թե մրցավար Մարկ Քլաթենբուրգը վիրավորել է «Չելսիի» ֆուտբոլիստներին։ «Կապույտների» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն պատասխանել է այդ հայտարարություններին։

«Սա ազատ երկիր է, և բոլորը կարող են ասել այն, ինչ ցանկանում են։ Ֆերգյուսոնն էլ սիրում է այլ ակումբների մասին շատ խոսել։ Ժամանակն է վերջ տալ «Չելսիի» վերաբերյալ հայտարարություններին։ Մենք փորձում ենք դա չանել՝ միաժամանակ հաշվի առնելով այն, թե ինչ են ասում մյուսները, թեպետ միշտ չէ, որ ընդունում ենք նրանց տեսակետները, քանի որ դրանք յուրաքանչյուրի դեպքում տարբերվում է։ Կարծում եմ՝ հետաքննությունը բոլորին իրենց պատասխանները կտա», – ասել է Ռոբերտո դի Մատեոն։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930