Բաժիններ՝

Ցնցված եմ Ֆալկաոյի առաջընթացից. Պելեգրինո

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ հանդիպման նախօրեին «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոն հայտարարել է, որ տպավորված է Ռադամել Ֆալկաոյի առաջընթացով, միևնույն ժամանակ ընդգծելով, որ «Ատլետիկոն» 1 ֆուտբոլիստից կախված թիմ չէ:

«Խաղալու ենք մի թիմի հետ, որն այժմ վերելք է ապրում, բայց վստահեցնում եմ, որ դա 1 խաղացողի թիմ չէ: Ես գիտեի Ֆալկաոյին, երբ նա դեռ Արգենտինայում էր հանդես գալիս: Ցնցված եմ նրա առաջընթացից: Յուրաքանչյուր տարի նա ավելի ու ավելի լավ է խաղում:

«Վալենսիան» պետք է «Ատլետիկոյից» լավ խաղա: Նրանք շատ կոշտ են պայքարում և միշտ կենտրոնացած են»,- Պելեգրինոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս