IFFHS. Աշխարհի ուժեղագույն թիմը Բարսելոնան է, Շիրակը 305-րդն է
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան թարմացրել է աշխարհի ակումբների դասակարգման աղյուսակը: 3-րդ անգամ անընդմեջ լավագույն 430 ակումբների մեջ Հայաստանի միակ ներկայացուցիչը Գյումրիի «Շիրակն» է, որը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է 7 տեղով և զբաղեցնում է 305-րդ հորիզոնականը:
Լավագույն 10-յակը կրկին գլխավորում է «Բարսելոնան»: 2-րդ տեղ է բարձրացել Մադրիդի «Ատլետիկոն», իսկ 3-րդ հորիզոնականում Ունիվերսիդադ դե Չիլին է:
| N | Թիմ | Երկիր | Միավոր |
| 1 | Բարսելոնա | Իսպանիա | 349 |
| 2 | Ատլետիկո | Իսպանիա | 290 |
| 3 | Ունիվերսիդադ դե Չիլի | Չիլի | 289.5 |
| 4 | Բոկա Խունիորս | Արգենտինա | 276 |
| 5 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա | 271 |
| 6 | Չելսի | Անգլիա | 256 |
| 7 | Բավարիա | Գերմանիա | 253 |
| 7 | Կորինտիանս | Բրազիլիա | 238 |
| 9 | Ատլետիկ | Իսպանիա | 222 |
| 10 | Տվենտե | Հոլանդիա | 216 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

