Բաժիններ՝

Վենգերը քննադատել է Չելսիին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ «Չելսին» չպետք է մրցավար Մարկ Քլատենբուրգի հետ իր տարաձայնությունները հրապարակավ դարձներ:

«Ես իմ կարծիքն ունեմ ստեղծված իրավիճակի շուրջ: Եթե մրցավարի այս կամ այն գործողությունները ինձ դուր չեն եկել, ես եզրափակիչ սուլիչից հետո կամ հաջորդ օրը կմոտենամ նրան ու ու կխոսեմ:

Ես չեմ սիրում նման բաները վերածել հասարակական քննարկման առարկայի»,-Վենգերի խոսքերն է մեջբերում Guardian-ը:

«Հնարավոր է, որոշ դրվագներում ես ինքս էլ ինձ լավ չեմ դրսևորել, բայց սպորտում նման  հարցերը պետք է լուծվեն փակ դռների հետևում: Այլապես, եթե ֆուտբոլում սկսեն աշխատել փաստաբանները, դա ինձ այդքան էլ դուր չի գալիս»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս