Բաժիններ՝

Վան դեր Վարտը 100 հազ. եվրոյով գնել է Համբուրգի մարզադաշտի VIP-տեղերը

«Համբուրգի» հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտն «Իմտեխ-Արենա» մարզադաշտի 10 VIP-տեղ է գնել։ Այս մասին հայտնում է Sport.de-ն։

Հենց այդ մարզադաշտում է իր տնային հանդիպումներն անցկացնում «Համբուրգը»։ Վան դեր Վարտին այդ 10 տեղերն արժեցել են 100 հազար եվրո։

«Իմ գործողությունները պարզ բացատրություն ունեն։ Մեր ընտանիքները, ընկերները և պարզապես ծանոթները հաճախ այցելում են «Համբուրգի» մասնակցությամբ խաղերին։ Ի երջանկություն մեզ՝ մարզադաշտը միշտ լեփ-լեցուն է լինում, և այսպես մենք կարող ենք մեզ մտերիմ մարդկանց անվճար տոմսեր տրամադրել։

Բացի այդ, ես նման քայլով կարող եմ գոնե ինչ-որ կերպ փոխհատուցել «Համբուրգին», որը մեծ գումարներ է ծախսել իմ տրանսֆերի կայացման համար», – հայտարարել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ գերմանական ակումբը Վան դեր Վարտի տեղափոխության համար 13 մլն եվրո է վճարել «Տոտենհեմին»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս