Երևանում նույնիսկ զուգարան թիկնապահների ուղեկցությամբ էինք գնում. Ադրբեջանցի ձյուդոյիստ
Ադրբեջանցի ձյուդոյիստ Իլգար Մուշքիևը, ով 2009-ին մասնակցել է Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությանը, Azerisport-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում այդ առաջնության կազմակերպումն իրականացվել է ամենաբարձր մակարդակով։ Այս մասին հաղորդում է Regnum-ը։
«Ինչպե՞ս էին ապահովում մեր անվտանգությունը։ Ամենաբարձր մակարդակով։ Ընդհանրապես, մրցաշարը շատ լավ էր կազմակերպված։ Մենք ապրում էինք առանձին հյուրանոցում, մրցումներին մեզ տանում էին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ։ Մեր ավտոբուսը կանգ չէր առնում կարմիր լույսի տակ։ Նույնիսկ երբ զուգարան էինք գնում, դա անում էինք թիկնապահի ուղեկցությամբ», – ասել է Մուշքիևը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը